Լիտոն Ստրեյչի
Լիտոն Ստրեյչի անգլ.՝ Giles Lytton Strachey | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1880[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | հունվարի 21, 1932[1][2][3][…] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | բանաստեղծ, նկարիչ, գրող, գրական քննադատ և կենսագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Թրինիթի քոլեջ (1905)[4], Լիվերպուլի համալսարան[5] և Abbotsholme School? |
Գրական ուղղություններ | Bloomsbury խումբ |
Անդամակցություն | Cambridge Apostles?[6] |
Պարգևներ | |
Համատեղ ապրող | Duncan Grant?[7], Roger Senhouse?[7] և Դորա Քարինգթոն[7] |
Lytton Strachey Վիքիպահեստում |
Ջայլս Լիտոն Ստրեյչի (անգլ.՝ Giles Lytton Strachey, մարտի 1, 1880[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 21, 1932[1][2][3][…], Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, կենսագիր և գրականագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիտոն Ստրեյչին ծնվել է ինժեների բազմազավակ ընտանիքում։ Նա իր հարազատներից շատ մտերիմ էր կրտսեր եղբոր՝ Ջեյմսի և իրենց զարմիկի՝ նկարիչ Դունկան Գրանտի հետ․ որի հետ Լիտոնը համասեռական կապ ուներ։ Ստրեյչին շատ ընկերական էր գրող Վիրջինիա Վուլֆի հետ, ում նա 1909 թվականին, չնայած իր համասեռամոլությանը, ամուսնության առաջարկ արեց, սակայն որից հրաժարվեց հաջորդ օրն իսկ[8]։
Նա պատմություն է սովորել Լիվերպուլի համալսարանում, 1899-1905 թվականներին Քեմբրիջի համալսարանի Երրորդության քոլեջում։ Քեմբրիջում իր ընկերների՝ Լեոնարդ Վուլֆի, Քլայվ Բելի, Ջոն Քեյնսի և այլոց օգնությամբ, մտնում է մտավոր-գեղարվեստական՝ Բլումսբերի խմբի մեջ։ Այստեղ նա հանդիպում է նաև Ստիվեն քույրերին, որոնցից Վիրջինիան՝ Վուլֆի, իսկ Վանեսան՝ Բելի կինն էր, ինչպես նաև արվեստի հայտնի հովանավոր Լեդի Օտոլայնն Մորելի հետ[9]։ Ստրեյչին երկար տարիներ սերտ և առանձնահատուկ կապ է ունեցել նկարչուհի Դորա Քարինքթոնի հետ, որը նրան սիրահարված էր։ Ստրեյչին ինտիմ հարաբերություններ է ունեցել Դորայի ամուսնու՝ Ռալֆ Պարտրիջի հետ[10]։ Այս սիրային եռանկյունին (ֆր.՝ ménage à trois) ընկած է 1995 թվականին նկարահանված Էմմա Թոմփսոնի մասնակցությամբ «Կարինգտոն» (անգլ.՝ Carrington) ֆիլմի հիմքում։
Լիտոն Ստրեյչին նիհար էր, մուգ մազերով, իր նուրբ ֆալցետ ձայնով և կծու, չոր հումորի զգացումով՝ նա Բլումսբերիի խմբի շատ հայտնի անձնավորություններից էր։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1904-1914 թվականներին նա գրել է գրական-քննադատական և թատերական հոդվածներ և գրախոսություններ Հանդիսատես (անգլ.՝ The Spectator): Նա հրատարակել է իր բանաստեղծությունները և ստեղծել մեծ աշխատանք գրականության քննադատության վերաբերյալ 1912 թվական Ֆրանսիական գրականության նշաններ[11] անգլ.՝ Landmarks in French Literature: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա հրաժարվել է զինվորական ծառայությունից՝ պացիֆիստական նկատառումներով։
Լիտոն Ստրեյչիի առաջին մեծ հաջողությունը՝ որպես գրական մարդ, Ականավոր վիկտորիանոսներ (անգլ.՝ Eminent Victorians) էր, որը ճանաչում բերեց նրան նաև Բրիտանիայից դուրս։ Հրատարակվել է 1918 թվականին վիկտորյանական դարաշրջանի հայտնի գործիչների կենսագրությունների չորս ժողովածով։ Հեղինակը իր բնորոշ հեգնանքով մերկացնում և ծաղրում է XIX դարավերջին Անգլիայի երկակի և վնասարար բարոյականությունը, մատնանշում է «ունևորների իշխանության» թույլ կողմերն ու արատները։ 1921 թվականին լույս է տեսել Վիկտորյա թագուհու (անգլ.՝ Queen Victoria) մասին նմանատիպ ստեղծագործություն։
Հետմահու ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Ֆորսթերի Մորիս վեպի հերոսներից Վիսկոնտ Ռիսլիին մարմանվորում է Լիտոն Ստրեյչիին։
- 1953 թվականին կոմպոզիտոր Բենջամեն Բրիտտենը, Եղիսաբեթ II թագուհու թագադրման կապակցությամբ, ստեղծել է Գլորիանա օպերան։ Դրա լիբրետոն հիմնված էր Ստրեյչիի Էլիզաբեթ և Էսեքս, ողբերգական պատմություն վեպի հիման վրա (անգլ.՝ Elizabeth and Essex: A Tragic History, 1928 թվական)։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1912 թվական, Ուղենիշներ ֆրանսիական գրականության մեջ[12] անգլ.՝ Landmarks in French Literature
- 1918 թվակա, Հայտնի վիկտորիանոսներ. Կարդինալ Մենինգ, Ֆլորենս Նայթինգեյլ, դոկտ. Առնոլդ, գեներալ Գորդոն[13] անգլ.՝ Eminent Victorians: Cardinal Manning, Florence Nightingale, Dr. Arnold, General Gordon
- 1921 թվական, Վիկտորիա թագուհի անգլ.՝ Queen Victoria
- 1922 թվական, Գրքեր և կերպարներ[14] անգլ.՝ Books and Characters
- 1928 թվական, Էլիզաբեթ և Էսեքս. Ողբերգական պատմություն[15] անգլ.՝ Elizabeth and Essex: A Tragic History
- 1931 թվական, Դիմանկարներ մանրանկարչության մեջ և այլ ակնարկներ[16] անգլ.՝ Portraits in Miniature and Other Essays
- 1933 թվական, Անձնավորություններ և մեկնաբանություններ[17] անգլ.՝ Characters and Commentaries
- 1964 թվական, Դիտարժան ակնարկներ[18] անգլ.՝ Spectatorial Essays
- 1969 թվական, Էրմինտրուդ և Էսմերալդա[19] անգլ.՝ Ermyntrude and Esmeralda
- 1971 թվական, Ինքնադիմանկար անգլ.՝ Lytton Strachey by Himself: A Self Portrait
- 1972 թվական, Իսկապես հետաքրքիր հարցը և այլ փաստաթղթեր անգլ.՝ The Really Interesting Question and Other Papers
- 2005 թվական, Ստրեյչիի նամակները[20] անգլ.՝ The Letters of Lytton Strachey
- 1999 թվական Բեռլին, անգլ.՝ Կյանք, սխալ, ութ էքսցենտրիկներ անգլ.՝ Das Leben, ein Irrtum. Acht Exzentriker[21]
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստրեյչին մահացել է 1932 թվականին 51 տարեկանում ստամոքսի քաղցկեղից՝ Անգլիայի հարավ-արևելքում գտնվող Բերքշիր քաղաքում գտնվող իր կալվածքներում[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ Strachey L. Eminent Victorians (բրիտ․ անգլ.) — 12 — Penguin Books, 1986. — ISBN 978-0-14-018350-4
- ↑ Strachey L. Eminent Victorians (բրիտ․ անգլ.) — 12 — Penguin Books, 1986. — P. 7. — ISBN 978-0-14-018350-4
- ↑ Strachey L. Eminent Victorians (բրիտ․ անգլ.) — 12 — Penguin Books, 1986. — P. vii. — ISBN 978-0-14-018350-4
- ↑ 7,0 7,1 7,2 https://www.theguardian.com/books/2005/mar/20/biography.features
- ↑ venn.lib.cam.ac.uk https://venn.lib.cam.ac.uk/cgi-bin/search-2018.pl?sur=&suro=w&fir=&firo=c&cit=&cito=c&c=all&z=all&tex=STRY899GL&sye=&eye=&col=all&maxcount=50. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Strachey, Lytton (2005). «The letters of Lytton Strachey». Viking. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Lytton Strachey». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: Text "British biographer" ignored (օգնություն) - ↑ «Strachey Lytton, Landmarks in French Literature – читать онлайн полностью – ЛитРес». www.litres.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «Читать книгу «Landmarks in French Literature» онлайн полностью📖 — Lytton Strachey — MyBook». MyBook — электронная библиотека (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ www.amazon.com https://www.amazon.com/Eminent-Victorians-Cardinal-Florence-Nightingale/dp/1463714831. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Книга «Books and Characters»». Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Strachey, Lytton; Catt, Carrie Chapman; National American Woman Suffrage Association Collection (Library of Congress) DLC (1928). «Elizabeth and Essex, a tragic history». New York, Harcourt, Brace and company. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Strachey, Lytton (1931). «Portraits in miniature and other essays». New York : Harcourt, Brace and Co. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Characters and Commentaries». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Spectatorial Essays». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Ermyntrude and Esmeralda». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «The Letters of Lytton Strachey». www.goodreads.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Strachey, Lytton (1999). «Das Leben, ein Irrtum acht Exzentriker». Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Rutledge, Leigh W. (1989). «The gay fireside companion». Boston, Mass. : Alyson Publications. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Woolf, Virginia; Вулф, Вирджиния. (2009). «Dnevnik pisatelʹnit︠s︡y». T︠S︡entr knigi VGBIL im. M.I. Rudomino. Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիտոն Ստրեյչի» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Մարտի 1 ծնունդներ
- 1880 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Հունվարի 21 մահեր
- 1932 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Լիվերպուլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի անգլիացի գրողներ
- 20-րդ դարի բրիտանացի գրողներ
- Անգլիացի բանաստեղծներ
- Անգլիացի գրականագետներ
- Բրիտանացի արվեստագետներ
- Գրաքննադատներ
- ԼԳԲՏ գրողներ
- Կենսագիրներ
- Քաղցկեղից մահացածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ